Ավստրիայի ոստիկանությունը ձերբակալել է ազգությամբ չեչեն բլոգեր Անզոր Ումարովի սպանության մեջ կասկածվող երկու անձի, որոնցից մեկը ծագումով Չեչնիայից է:
Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովի հասցեին իր քննադատությամբ հայտնի բլոգերը սպանվել է հուլիսի 5-ին ավստրիական Գերասդորֆ քաղաքում։ Ըստ տեղական լրատվամիջոցների նա սպանվել է գլխին արձակված կրակոցից։
43-ամյա Ումարովը 2007 թվականից բնակվում է Ավստրիայում, որտեղ քաղաքական ապաստան էր ստացել: Իր վերջին հրապարակումներից մեկում նա գրել էր Եվրոպայում չեչեն անջատականների սպանությունների և ռուսաստանյան ուժայինների միջև հնարավոր կապի մասին