Մատչելիության հղումներ

Նորքի տուն-ինտերնատում բոլոր կորոնավիրուսով վարակված տարեցներն առողջացել են


արխիվային լուսանկար

Նորքի տուն-ինտերնատում կորոնավիրուսով վարակված բոլոր տարեցներն առողջացել են: Վարակվածության նոր դեպքեր չկան, հայտնում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:

Հոսպիտալացված բոլոր տարեցները վերադարձել են իրենց բնականոն կյանքին:

Հիշեցնենք՝ մինչ օրս Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 28 հազար 936 դեպք, որից 16 հազար 302-ը ապաքինվել է, 491-ը՝ մահացել: Գրանցվել է մահվան 159 դեպք, երբ, ըստ Առողջապահության նախարարության, պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG