Մատչելիության հղումներ

Ադրբեջանը գիշերային զորավարժություններ է անցկացրել շփման գծում


Ադրբեջանի զինված ուժերի զորավարժություններ, արխիվ
Ադրբեջանի զինված ուժերի զորավարժություններ, արխիվ

Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները գիշերային զորավարժություններ են անցկացրել շփման գծում: Այս մասին, ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, հայտնել է երկրի ռազմական գերատեսչությունը:

«Զորավարժությունների շրջանակներում ստորաբաժանումները տարատեսակ մարտական առաջադրանքներ են կատարել գիշերային ժամերին՝ տարբեր զենքերից կրակոցներ արձակելով ոչնչացրել են պայմանական հակառակորդին», - ասվում է պաշտոնական հաղորդագրությունում:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը անցած ամիս հայտնել էր լայնածավալ զորավարժությունների ավարտի մասին, որին մասնակցել են 800 զինծառայող, ներգրավված է եղել նաև 100 միավոր հակատանկային տեխնիկա, տասնյակ հրետանային համակարգեր, ուղևորատար ուղղաթիռներ:

Հունիսի 24-ին ԱՄՆ պետքարտուղարը հատուկ զեկույցում շեշտել էր, որ Միացյալ Նահանգները դեռ անցած տարվա օգոստոսից կոչ է անում Ադրբեջանին առավել թափանցիկ լինել զորավարժությունների անցկացման հարցում՝ հավելյալ տեղեկություններ ներկայացնելով դրանց չափի և նշանակության մասին:

«Ըստ Վիեննայի համաձայնագրի, Ադրբեջանը պարտավոր էր տեղյակ պահել առնվազն մեկ լայնածավալ զորավարժության մասին, ինչը չի արել», - փաստել է Պետդեպարտամենտը «Սպառազինությունների վերահսկողության մասին» ամենամյա զեկույցում։

XS
SM
MD
LG