Մատչելիության հղումներ

Մահացել է հռչակավոր երգահան Էննիո Մորիկոնեն


Հռոմի հիվանդանոցներից մեկում այսօր 91 տարեկանում մահացել է իտալացի հռչակավոր երգահան Էննիո Մորիկոնեն:

Մաեստրոն ավելի վաղ հոսպիտալացվել էր ազդրոսկրի կոտրվածքով, ինչի հետևանքով առաջացած բարդություններն էլ դարձել են մահվան պատճառ:

Էննիո Մորիկոնեն ժամանակակից ամենահայտնի կոմպոզիտորներից է, նա երաժշտություն է գրել հարյուրավոր հայտնի ֆիլմերի համար, այդ թվում՝ «Լավը, վատը, չարը», «Մի անգամ Վայրի Արևմուտքում», «Մի անգամ Ամերիկայում», «Առաքելություն», «Մալենա», «Դեկամերոն» ֆիլմերի համար և արժանացել ամենաբարձր պարգևների՝ Օսկար, Ոսկե Գլոբուս, Գրեմմի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG