Փարիզի Լուվրը, որը փակվել էր կորոնավիրուսային համաճարակի պատճառով, այսօր կբացի դռները այցելուների առջև:
Աշխարհի ամենաշատ այցելուներ ունեցող թանգարանը փակվել էր մարտի 13-ից:
Այցելուները պետք է դիմակներ կրեն, և նրանք հնարավորություն կունենան անցնել նախապես մշակված ուղիներով՝ առանց վերադառնալու հնարավորության: Հաղորդվում է նաև, որ զգեստապահարանն ու սրճարանները չեն աշխատելու:
Ըստ Լուվրի տնօրեն Ժան-Լուկ Մարտինեսի, այս ամառ թանգարանը կայցելի այս ժամանակահատվածի համար բնորոշ այցելուների թվի միայն 20-30 տոկոսը, քանի որ սովորաբար, այցելուների 75 տոկոսը արտասահմանցի է:
Համավարակը մոտ 40 միլիոն եվրոյի վնաս է հասցրել թանգարանի բյուջեին: Մարտինեսը ակնկալում է, որ առաջիկա երեք տարիները թանգարանի համար հատկապես դժվար կլինեն ֆինանսական տեսանկյունից: Ենթադրվում է, որ թանգարանի տնօրինությունը կգնա «մշակույթի ժողովրդավարացման», այսինքն որոշ փոփոխություններ կմտցնի ծրագրերում՝ դրանք ավելի հասանելի դարձնելով երիտասարդների և համեստ եկամուտ ունեցող քաղաքացիների համար: