Ղազախստանի հարավում՝ Թուրքիստանի շրջանում, ծանր վիճակում են հայտնվել Տաջիկստանի և Ուզբեկստանի շուրջ 2 հազար քաղաքացիներ, որոնք կորոնավիրուսի համավարակի սահմանափակումների պատճառով չեն կարողանում տուն վերադառնալ։ Սահմանը փակ է, անցակետերը չեն գործում։
Սահմանին կուտակված մարդկանց մեծ մասը աշխատում էր Ղազախստանում, բայց համավարակի հետևանքով նրանց աշխատավայրերը փակվել են։
Սահմանին կուտակված մարդիկ «Ազատություն» Ռ/Կ-ին ասել են, որ Ուզբեկստանը մեկ շաբաթից ավելի չի բացում սահմանները, մնալու տեղ չկա, իսկ դրսում ցերեկը շատ շոգ է, գիշերը՝ ցուրտ։
Ղազախստանում Տաջիկստանի և Ուզբեկստանի դեսպանատների ներկայացուցիչները ժամանել են այդ շրջան` փորձելով օգնել դրսում մնացած իրենց քաղաքացիներին։