Մատչելիության հղումներ

Ռեփեր Քանյե Վեսթը հայտարարել է ԱՄՆ նախագահական ընտրություններին առաջադրվելու մտադրության մասին


Հայտնի ռեփեր Քանյե Վեսթը հայտարարել է, թե ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին առաջադրելու է իր թեկնածությունը։ «Մենք հիմա պետք է Աստծո հավատքով կյանքի կոչենք Ամերիկայի խոստումները, միավորելով մեր տեսլականը և կերտելով մեր ապագան` ես առաջադրվում եմ Միացյալ Նահանգների նախագահի թեկնածու»,- Թվիթերի իր էջում գրել է ռեփերը։

Գրառումը նա կատարել է հուլիսի 4-ին՝ ԱՄՆ-ի անկախության օրը։ Մի քանի ժամվա ընթացքում նրա գրառումը հարյուր հազարավոր ռեթվիթ ու լայքեր է ստացել։ Նրան պաշտպանող մեկնաբանությունների շարքում կա նաև Իլոն Մասկի անունը։

Հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ամուսնու թվիթին պատասխանել է` տեղադրելով Ամերիկայի դրոշը։

2015 թվականի ապրիլին Քանյե Վեսթն ու Քիմ Քարդաշյանը ընտանիքով այցելել էին Հայաստան։

Քանյե Վեսթը 2015-ին ևս հայտարարել էր 2020 թվականի նախագահական ընտրություներին մասնակցելու մտադրության մասին։ Այն ժամանակ նախագահ Բարաք Օբաման մի շարք խորհուրդներ էր ուղղել հայտնի երգչին։

Անցած տարիներին Քանյե Վեսթը իր աջակցությունն է հայտնել գործող նախագահ Դոնալդ Թրամփին։ 2020-ի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններն անցկացվելու են գալիք աշնանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG