Մատչելիության հղումներ

The Sun թերթի կանխատեսմամբ՝ այսօր Բրիտանիայում 8,5 միլիոն լիտր գարեջուր է խմվելու


Միացյալ Թագավորություն - Փաբ Լոնդոնում՝ մինչև կարանտինը, արխիվ

Այսօր Բրիտանիայում ավելի քան երեք ամիս փակ մնալուց հետո բացվել են փաբերը՝ անգլիացիների սիրած գարեջրատները։

«Սուպերշաբաթ», - այսօրվա մասին գրել է բրիտանական մամուլը։ The Sun թերթի կանխատեսմամբ՝ միայն այսօր Բրիտանիայում 8,5 միլիոն լիտր գարեջուր է խմվելու։

Կորոնավիրուսի համավարակի ավելի քան եռամսյա սահմանափակումներից հետո Բրիտանիան վերադառնում է նորմալ կյանքի։ Նախկին ժամանակների համեմատ դեռ որոշ տարբերություններ կլինեն, օրինակ՝ բարի մոտ չի կարելի կանգնել, կենդանի երաժշտություն դեռ չի լինի։ Այցելուները պետք է կապի որոշ տվյալներ հայտնեն, որպեսզի եթե հետո որևէ մեկի մոտ կորոնավիրուս հայտնաբերվի, կարողանան գտնել նրա հետ փաբում գարեջուր խմողներին։

Վարչապետ Բորիս Ջոնսոնը բրիտանացիներին կոչ է արել պատասխանատվություն ցուցաբերել, սոցիալական հեռավորություն պահել, քանի դեռ կորոնավիրուսի բռնկման ռիսկերը չեն վերացել։ Միաժամանակ, նա նաև ընդգծել է բիզնեսին աջակցելու կարևորությունը։

Ոստիկանությունը հայտնել է, որ ամբողջովին պատրաստ է փաբերի բացմանը։ Բրիտանիայում այսօր վերաբացվել են նաև ռեստորանները, սրճարանները, գեղեցկության սրահները։

XS
SM
MD
LG