Ուրբաթ երեկոյան Մոսկվայի Լուբյանկա հրապարակից` Անվտանգության դաշնային ծառայության շենքի մոտից ոստիկանությունը բերման է ենթարկել լրագրող Սվետլանա Պրոկոպևային աջակցություն հայտնող ակցիայի մասնակիցներին։ Ոստիկանները հայտարարել են, թե ակցիան թույլատրված չէ։
Բերման ենթարկվածների մեջ էր նաև քաղաքային դումայի պատգամավոր Իլյա Ազարը։ «Տելեգրամ կանալ»-ի իր էջում նա գրել էր, որ ոստիկանական մեքենայում ևս16 մարդ կա, որոնց մեծ մասը լրագրողներ են։
Ռուսաստանի իրավապահները Սվետլանա Պրոկոպևային մեղադրում են ահաբեկչությունն արդարացնելու մեջ։ Պսկովում ընթացող դատավարությունում մեղադրող կողմը երեկ առաջարկել է լրագրողին դատապարտել 6 տարվա ազատազրկման։