Մեքսիկայի Յուկատան թերակղզու ստորջրյա քարանձավներում հնագետ գիտնականների ուսումնասիրությունը բացահայտել է, որ այնտեղ դեռ 12 հազար տարի առաջ մարդիկ հանքանյութեր են հանել։ Ենթադրվում է, որ հանքանյութերից ներկ է ստացվել։
Այդ վայրում «հանքարդյունաբերությունը» ավելի քան երկու հազարամյակ շարունակվել է։ Հայտնաբերվել են հանքահորեր, փորելու գործիքներ, քարանձավներում կողմնորոշվելու նշաններ։
Հայտնագործությունը նաև վկայում է, որ հազարամյակներ առաջ քարանձավները գտնվել են ցամաքում։