Մատչելիության հղումներ

Պակիստանում առնվազն 19 ուխտագնաց է զոհվել վթարի հետևանքով


Պակիստան - Վթարի ենթարկված ավտոբուսը, Փենջաբ նահանգ, 3-ը հուլիսի, 2020թ.
Պակիստան - Վթարի ենթարկված ավտոբուսը, Փենջաբ նահանգ, 3-ը հուլիսի, 2020թ.

Պակիստանի արևելքում ուրբաթ օրը տեղի ունեցած խոշոր վթարի հետևանքով առնվազն 19 մարդ է զոհվել, այդ թվում` երկու երեխա։ Գնացքը բախվել է սիկհ կրոնական փոքրամասնության հավատացյալների ավտոբուսին, որոնք ուխտագնացության էին մեկնում։

Ոստիկանությունը հայտնել է, որ բոլոր զոհվածները Փեշավարից էին, որտեղ սիկհ կրոնի շուրջ 40 հազար հետևորդներ են ապրում։

Պակիստանի վարչապետ Իմրան Խանը թվիթերյան գրառմամբ ցավակցություն է հայտնել վթարի կապակցությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG