Մատչելիության հղումներ

Մերկել. «Չինաստանի հարցում ԵՄ-ն պետք է միասնաբար գործի»


Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Բեռլին, 3 հուլիսի, 2020թ.
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Բեռլին, 3 հուլիսի, 2020թ.

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ասել է, որ Եվրոպական միությունը պետք է միասնաբար գործի Չինաստանի հետ հարաբերություններում:

Մերկելը մտահոգություն է հայտնել անվտանգության ասպարեզում Հոնկոնգի վերաբերյալ Պեկինի ընդունած վերջին օրենքի կապակցությամբ:

«Չինաստանը տնտեսական մրցակից է և միաժամանակ ռազմավարական գործընկեր: Չինաստանի հետ հաջող հարաբերություններ հաստատելու և եվրոպական շահերը լավագույնս ներկայացնելու համար Եվրոպան պետք է խոսի հստակ և միասնական ձայնով: Միայն միասին Եվրամիության 27 անդամները կկարողանան ապահովել Չինաստանի հետ շահավետ ներդրումային գործարքներ և հաջողությամբ իրականացնել աշխարհի կլիման պաշտպանելու նախաձեռնությունը»,- ասել է Մերկելը:

Նա ընդգծել է, որ Եվրոպայն պետք է Չինաստանի հետ խոսի նաև օրենքի գերակայության և մարդու իրավունքների մասին:

Մերկելի փոխանցմամբ, Չինաստանը պարտավոր է ապահովել Հոնկոնգի բնակիչների իրավունքները և հետևել «մեկ երկիր, երկու համակարգ» սկզբունքին:

XS
SM
MD
LG