Մատչելիության հղումներ

Թուրքիայում հրավառությունների սարքեր արտադրող գործարան է պայթել


Թուրք ոստիկանը կանգնած է շտապօգնության մեքենայի մոտ, արխիվ
Թուրք ոստիկանը կանգնած է շտապօգնության մեքենայի մոտ, արխիվ

Թուրքիայում այսօր պայթյուն է տեղի ունեցել հրավառության սարքեր արտադրող գործարանում:

Վթարի արդյունքում զոհվել է երկու մարդ, ևս 73-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Այդ տվյալները հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեդին Քոչան:

Վթարը տեղի է ունեցել Սաքարյայի մարզի Հենդեկի շրջանում: Ենթադրվում է, որ պայթյունի պատճառն անվտանգության ապահովման կանոնների խախտումն է եղել:

Աղետի գոտում աշխատել են շտապօգնության ավելի քան 80 մեքենաներ, երկու ուղղաթիռ և հրշեջների խմբեր: Թուրքիայի կառավարության անդամները մեկնել են Սաքարյայի մարզ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG