Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ում մեկ օրում գրանցվել է ավելի քան 55 հազար ախտահարում


ԱՄՆ Անկախության օրվա տոնակատարությունը, Վաշինգտոն, 4-ը հուլիսի, 2019թ.

ԱՄՆ-ում գրանցվել է մեկ օրում կորոնավիրուսի ախտահարումների ամենաբարձր թիվը՝ ավելի քան 55 հազար նոր դեպք:

Համավարակի շեշտակի տարածումը տեղի է ունենում ԱՄՆ Անկախության օրվա՝ Հուլիսի 4-ի նախօրեին:

Հուլիսի 4-ը Միացյալ Նահանգներում համազգային տոն է, որի ընթացքում մեծ թվով ամերիկացիներ երթևեկում են և մասնակցում են զանգվածային միջոցառումներին, ինչն, ըստ համաճարակաբանների, կարող է է՛լ ավելի խթանել նոր բռնկումները:

Ախտահարումների նոր դեպքեր են արձանագրվում ԱՄՆ 50 նահանգներից առնվազն 40-ում:

Արիզոնայում, Կալիֆորնիայում. Ֆլորիդայում և Տեքսասում հուլիսի 2-ին ընդհանուր հաշվով գրանցվել է 25 հազար նոր դեպք:

Տեքսասի նահանգապետ Գրեգ Աբոթի կարգադրությամբ մարդիկ հանրային վայրերում պարտավոր են պաշտպանիչ դիմակներ կրել:

Նախագահ Դոնալդ Թրամփը Հուլիսի 4-ը նշելու է Հարավային Դակոտայում, որտեղ այսօր ներկա կլինի տոնական հրավառությանը: Ենթադրվում է, որ այդ միջոցառմանը կմասնակցի մոտ 7,5 հազար մարդ:

Հարավային Դակոտայի իշխանությունները հաղորդել են, որ սոցիալական հեռավորություն պահպանելու պահանջ չի դրվի, իսկ դիմակներ կրելը կլինի ցանկալի, բայց ոչ պարտադիր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG