Մատչելիության հղումներ

Կիմ Չեն Ընը կոչ է արել զգոն լինել կորոնավիրուսի դեմ պայքարում


Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը, արխիվ

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի նախագահությամբ տեղի է ունեցել իշխող Աշխատավորների կուսակցության քաղաքական բյուրոյի նիստը:

Կիմ Չեն Ընը նիստի ընթացքում ասել է, որ «երկիրը կարողացել է զսպել կորոնավիրուսի ներթափանցումն արտասահմանից»: Նա կուսակիցներին և բնակիչներին կոչ է արել զգոն լինել և պայքարել վիրուսի հնարավոր տարածման դեմ:

Հյուսիսային Կորեայում, ըստ պաշտոնական տվյալների, կորոնավիրուսի դեպքեր չեն գրանցվել, երկրում կատարվել է 922 ստուգում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG