«Չի բացառվում, որ Ռուսաստանը փորձի միջամտել աշնանը Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին», - այսօր Թբիլիսիում հայտարարել է Վրաստանում Միացյալ Նահանգների դեսպան Քելի Դեգնանը։
Ամերիկացի դիվանագետը նշել է. «Ռուսաստանը նախկինում այլ երկրներում ևս, ապատեղեկատվություն տարածելու միջոցով, ակտիվորեն փորձել է ազդել բազմաթիվ ընտրությունների արդյունքների վրա, խառնվել դրանց ընթացքին։ Վրաստանը այս առումով շատ ակնհայտ թիրախ է», - հայտարարել է ԱՄՆ դեսպանը՝ հավելելով, որ Վաշինգտոնը և Վրաստանի մյուս արևմտյան դաշնակիցները օժանդակում են հանրությանը, որպեսզի այն կարողանա ճշմարտությունը տարբերակել կեղծ տեղեկատվությունից։