Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ն կյանքի է կոչում Լեհաստանի և բալթյան երկրների պաշտպանության հատուկ ծրագիրը


Զորավարժություն Լիտվայում, արխիվ
Զորավարժություն Լիտվայում, արխիվ

ՆԱՏՕ-ն գործարկել է Լեհաստանի և բալթյան երեք հանրապետությունների անվտանգությունն ապահովող պաշտպանական հատուկ ծրագիրը, որ դաշինքի կողմից հաստատվել էր 2019 թվականի դեկտեմբերին Լոնդոնում կայացած գագաթնաժողովի ընթացքում։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Ֆրանսիայի պաշտպանության նախարարության բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկին։

Նույն աղբյուրի փոխանցմամբ` ծրագրի գործարկումը հնարավոր է դարձել այն բանից հետո, երբ Թուրքիան հրաժարվել է նախկինում հնչեցրած առարկություններից։ Պաշտոնական Անկարան վետոյի էր ենթարկել Լեհաստանի, Լիտվայի, Լատվիայի և Էստոնիայի պաշտպանունակության բարձրացմանն ուղղված ծրագրի իրագործումը՝ դրա դիմաց ՆԱՏՕ-ի դաշնակիցներից պահանջելով սիրիացի քրդերի զինված կազմավորումները ահաբեկչական կառույց ճանաչել։

ՆԱՏՕ-ի կողմից մշակված ծրագրի մանրամասները շարունակում են գաղտնի մնալ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG