Մատչելիության հղումներ

ԱՄՆ Կոնգրեսը պատժամիջոցներ է սահմանում չինացի պաշտոնյաների հանդեպ


Միացյալ Նահանգների ներկայացուցիչների պալատը անցած գիշեր միաձայն հաստատել է Չինաստանի դեմ պատժամիջոցներ սահմանող օրինագիծը։ Դրանով նախատեսվում է պատժամիջոցներ կիրառել չինացի այն պաշտոնյաների հանդեպ, որոնք զբաղված կլինեն Հոնկոնգի անվտանգության վերաբերյալ վիճահարույց օրինագիծը կյանքի կոչելով:

Չինաստանի խորհրդարանի կողմից այս շաբաթ ընդունված այդ օրենքով երկրի հատուկ վարչական շրջանի կարգավիճակ ունեցող Հոնկոնգի ինքնավարությունը զգալիորեն նվազում է։ Կենտրոնական իշխանությունը մասնավորաբար իրավունք է ստանում հատուկ վարչական և ուժային մարմիններ ստեղծել Հոնկոնգի տարածքում, որոնք ուղղակիորեն կենթարկեն Պեկինին։

«Չինաստանի խորհրդարանի կողմից հաստատված այս օրինագիծը «Մեկ պետություն, երկու համակարգ» սկզբունքի վաճխանն է ազդարարում», - հայտարարել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG