Մատչելիության հղումներ

Թուրքիան Ֆրանսիայից պաշտոնական ներողություն է ակնկալում՝ Միջերկրականի միջադեպի պատճառով


Ֆրանսիական ռազմածովային ուժերի «Շառլ դը Գոլ» ավիակիրը Միջերկրական ծովում, արխիվ
Ֆրանսիական ռազմածովային ուժերի «Շառլ դը Գոլ» ավիակիրը Միջերկրական ծովում, արխիվ

Անկարան Ֆրանսիայի իշխանություններից պաշտոնական ներողություն է պահանջում՝ հունիսի 10-ին Միջերկրական ծովում տեղի ունեցած միջադեպի համար։ Այսօր Բեռլինում այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

Թուրքական դիվանագիտական գերատեսչության ղեկավարի հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ Ֆրանսիան որոշել է սառեցնել Միջերկրական ծովում ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող ռազմածովային առաքելությանն իր մասնակցությունը։

Անցած ամիս Լիբիայի ափերի մոտ հերթապահություն իրականացնող ֆրանսիական ռազմանավերից մեկի անձնակազմը փորձել էր սպառազինության մաքսանենգության մեջ կասկածվող թուրքական նավերից մեկը ստուգման ենթարկել։ Թուրքական ռազմանավի անձնակազմը, սակայն, ըստ պաշտոնական Փարիզի, «ագրեսիվ պահվածք էր ցուցաբերել և չէր ենթարկվել ֆրանսիացի ծովայինների պահանջին»։

Ֆրանսիայի իշխանությունները Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարությունից պահանջել են միջադեպի պաշտոնական հետաքննություն իրականացնել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG