Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարում է, որ Բելառուսի տարածքում հաջողվել է հաղթել կորոնավիրուսը։ Երկրի նախագահն այդ մասին հայտարարել է այսօր Մինսկում՝ պետական պարգևների հանձնման արարողության ժամանակ։
«Համաճարակի պայմաններում Բելառուսի առողջապահական համակարգը կանգուն մնաց և այսօր արդեն կարելի է արձանագրել՝ մենք հաղթեցինք», - հայտարարել է Լուկաշենկոն։
Պաշտոնական վիճակագրության համաձայն, Բելառուսում կորոնավիրուսի ավելի քան 62 հազար դեպք է արձանագրվել, 398 մարդ մահացել է։