Մատչելիության հղումներ

Իրանը հաստատում է Նաթանզի միջուկային կենտրոնում տեղի ունեցած վթարի մասին տեղեկությունները


Իրան - Նաթանզի միջուկային կայանը, արխիվ
Իրան - Նաթանզի միջուկային կայանը, արխիվ

Պաշտոնական Թեհրանը հաստատում է Նաթանզում գտնվող միջուկային կենտրոնում տեղի ունեցած վթարի մասին հաղորդագրությունները։

Իրանի Ատոմային էներգիայի գործակալության պաշտոնական ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդիի խոսքով՝ այսօր վաղ առավոտյան «միջադեպ է տեղի ունեցել, որի հետևանքով կիսակառույց մի շինություն է վնասվել»։

«Միջադեպի հետևանքով, սակայն, Նաթանզում գտնվող ցենտրիֆուգները չեն տուժել», - հայտարարել է Քամալվանդին։ Իրանական աղբյուրները նաև հաղորդում են, որ վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։

Ուրանի հարստացման նպատակով օգտագործվող Նաթանզի միջուկային կենտրոնը գտնվում է Թեհրանից 250 կիլոմետր հեռավորության վրա։ Կենտրոնը ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի գործակալության մշտադիտարկման տակ է գտնվում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG