Մատչելիության հղումներ

3-բալլանոց երկրաշարժ Արարատի մարզի Մարմարաշեն գյուղից 3 կմ հարավ-արևելք


Արխիվային լուսանկար

Այսօր վաղ առավոտյան 3-բալլ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Հայաստանի տարածքում՝ Արարատի մարզի Մարմարաշեն գյուղից 3 կմ հարավ-արևելք:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը 2.6 մագնիտուդով երկրաշարժը գրանցել է տեղական ժամանակով ժամը 06:11 (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 02:11) հյուսիսային լայնության 40.05 աստիճան և արևելյան երկայնության 44.51 աստիճան աշխարհագրական կոորդինատներով, օջախի 10 կմ խորությամբ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալլ, երկրաշարժը զգացվել է Արտաշատ քաղաքում և Դվին, Մարմարաշեն, Արաքսավան գյուղերում՝ 2-3 բալլ ուժգնությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG