Մատչելիության հղումներ

Վրաստանի խորհրդարանը առաջին ընթերցմամբ հավանություն է տվել օրենսդրական փոփոխություններին


Վրաստանի խորհրդարանը առաջին ընթերցմամբ հավանություն է տվել օրենսդրական փոփոխություններին, որոնք պարտավորեցնում են քաղաքական ուժերին ընտրացուցակներում յուրաքանչյուր չորրորդ տեղը տալ կանանց։

Օրենսդրական փոփոխությունը մշակվել էր ԵԱՀԿ դիտորդների հանձնարարականների հիման վրա, և ակնկալվում է, որ առաջին անգամ կկիրառվի հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններում։ Ըստ հեղինակների, դրույթը ուժի մեջ պետք է մնա մինչև 2032 թվականը։

Ընտրական օրենսգրքում առաջարկվող մեկ այլ փոփոխությամբ, անվճար հեռուստաեթերից կօգտվեն այն կուսակցությունները, որոնք նախորդ ընտրություններում ստացել են ձայների առնվազն երեք տոկոսը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG