Մատչելիության հղումներ

Էրդողանը սպառնում է վերահսկել կամ՝ փակել սոցիալական ցանցերը


Թուրքիան նոր կարգավորումներ կընդունի սոցիալական ցանցերը վերահսկելու, կամ՝ դրանք փակելու համար, հայտարարել է նախագահ Ռեջեփ Էրդողանը։

Հարցն օրակարգային է դարձել երեկ, երբ նախագահի փեսան՝ ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքը Թվիթերում գրել է, թե հայր է դարձել՝ չորրորդ անգամ, ինչից հետո մի շարք օգտատերեր սկսել էին վիրավորել նրա կնոջը՝ Էրդողանի աղջկան։

«Այս հարթակները մեր ժողովրդի համար չեն, և մենք ուզում ենք փակել ու վերահսկել դրանք օրենսդրական կարգավորումներով, որոնք որքան հնարավոր է՝ շուտ պետք է ներկայացվեն խորհրդարան», - հայտարարել է էրդողանը իր՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության հետ հանդիպման ժամանակ։

Շաբաթներ առաջ էլ Անկարան խստորեն քննադատել էր Թվիթերի ղեկավարությանը, որը որոշել էր արգելափակել նախագահ Էրդողանի ու կառավարության ավելի քան 7000 աջակիցների էջերը։ Սոցիալական ցանցը պնդել էր, թե դրանք «կեղծ ու վարկաբեկված հաշիվներ են, որոնք վերահսկվում են կառավարական մակարդակով»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG