Մատչելիության հղումներ

Արցախում կորոնավիրուսի ևս մեկ դեպք է հաստատվել, փաստացի բուժվում է 18 մարդ


Կորոնավիրուսի թեստավորում, արխիվային լուսանկար
Կորոնավիրուսի թեստավորում, արխիվային լուսանկար

Արցախում կորոնավիրուսի ևս մեկ դեպք է հաստատվել, ընդհանուր թիվը հասավ 119-ի:

«Կորոնավիրուսային վարակի նոր օջախ է հայտաբերվել Շուշի քաղաքում: Այդ շրջանակից մեկ նոր դեպք է գրանցվել, կոնտակտավոր մի խումբ քաղաքացիներ արդեն մեկուսացվել են: Կորոնավիրուսով հիվանդի շփման շրջանակը պարզելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են», - ասված է Արցախի առողջապահության նախարարության հաղորդագրությունում:

Գերատեսչությունը հայտնում է, որ առողջացել է ևս 14 քաղաքացի՝ բուժվածների թիվը հասավ 101-ի: Մեկուսացված է 58, փաստացի հիվանդությունը հաղթահարում է 18 քաղաքացի: Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահվան դեպք Արցախում չի արձանագրվել:

Ընդհանուր թեստավորումների քանակը 1961 է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG