Մատչելիության հղումներ

Երկրաշարժ Ճամբարակից 13 կմ հարավ-արևմուտք


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Այսօր ցերեկը 3-4 բալլ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Հայաստանի տարածքում՝ Ճամբարակ քաղաքից 13 կմ հարավ-արևմուտք:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը 2.8 մագնիտուդով երկրաշարժը գրանցել է տեղական ժամանակով ժամը 14:33 (Գրինվիչի ժամանակով՝ 10:33), հյուսիսային լայնության 40.55 աստիճան և արևելյան երկայնության 45.20 աստիճան աշխարհագրական կոորդինատներով, օջախի 10 կմ խորությամբ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալլ, երկրաշարժը զգացվել է Ծովագյուղ գյուղում՝ 2-3 բալլ ուժգնությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG