Մատչելիության հղումներ

Արտաշատի բ/կ-ում բուժվող կորոնավիրուսով վարակվածը ցած է նետվել պատուհանից, վիճակը ծանր է


Շտապ բուժօգնության ավտոմեքենա և բուժաշխատող Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մոտ, արխիվ

Արտաշատի բժշկական կենտրոնում կորոնավիրուսային հիվանդության դեմ բուժում ստացող 55-ամյա պացիենտը ցած է նետվել հիվանդասենյակի պատուհանից, նա այժմ ծանր վիճակում է, այսօր հաղորդում է Առողջապահության նախարարության խոսնակը:

Ըստ Ալինա Նիկողոսյանի՝ քաղաքացին հիվանդանոց ընդունվել էր երեկ:

«Դեպքի մասին անմիջապես հաղորդում է ուղարկվել իրավապահ մարմիններին:

Պացիենտն անմիջապես տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն` ստորին վերջույթների և ողերի բազմակի կոտրվածքներով: Կատարվում են անհրաժեշտ հետազոտությունները: Նա գտնվում է բժիշկների հսկողության տակ և վերջիններիս գնահատմամբ գտնվում է ծանր վիճակում», - գրում է ԱՆ խոսնակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG