Ֆրանսիայի նախկին վարչապետ, նախագահի նախկին թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը 5 տարվա ազատազրկման է դատապարտվել՝ մեքենայության մեղադրանքով: Քաղաքական գործիչը առնվազն երկու տարի կանցկացնի բանտում:
Ֆիյոնի կինը նույնպես մեղավոր է ճանաչվել նույն գործով, դատարանը նրան դատապարտել է երեք տարվա պայմանական ազատազրկման:
Ֆրանսիայի նախկին վարչապետի անվան շուրջ աղմկալի սկանդալը ծագել էր 2017 թվականի հունվարին՝ նախագահական ընտրությունների քարոզարշավի ամենաթեժ պահին։ Փարիզյան թերթերից մեկը գրել է, որ Ֆիյոնի կինը` ծագումով բրիտանուհի Պենելոպան, 1998-ից մինչև 2002 թվականները Ազգային ժողովում ձևակերպված է եղել որպես իր ամուսնու օգնական` այդ ընթացքում չկատարած աշխատանքի դիմաց պետական բյուջեից աշխատավարձի տեսքով շուրջ կես միլիոն եվրո ստանալով:
Մինչև աղմկահարույց այս սկանդալը Ֆրանսիայի աջ պահպանողական Հանրապետական կուսակցության կողմից նախագահի պաշտոնում առաջադրված Ֆիյոնը համարվում էր նախագահի առաջատար թեկնածուներից մեկը: