Մատչելիության հղումներ

Human Rights Watch-ը կոչ է անում Թուրքմենստանին հրապարակել կորոնավիրուսով վարակվածների վիճակագրությունը


Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է անում Թուրքմենստանի իշխանություններին հավաքագրել և հրապարակել երկրում կորոնավիրուսով վարակվածներին վերաբերող վիճակագրությունը: Կառույցի համոզմամբ, տեղեկատվության պակասը վտանգում է երկրի բնակչության կյանքն ու առողջությունը:

Թուրքմենստանը աշխարհի եզակի պետություններից է, որի իշխանությունները համառորեն պնդում են, թե երկրում կորոնավիրուսով վարակվածներ չկան: Այդ հայտարարությունները Human Rights Watch-ը որակել է «ցնորածին»:

Ավելի վաղ «Ազատություն» ռադիոկայանի թուրքմենական ծառայությունը հայտնել է, որ երկրի բնակչությունը հետապնդվում է կորոնավիրուսի թեմայով զրուցելու համար, իշխանությունները պաշտոնապես արգելել են արտաբերել «կորոնավիրուս» բառը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG