Մատչելիության հղումներ

Վրաստանում սահմանադրական փոփոխություններն ընդունվեցին


Վրաստանի խորհրդարանի նիստ, արխիվ

Վրաստանի օրենսդիր մարմինը այսօր երրորդ՝ վերջին ընթերցմամբ հաստատեց սահմանադրական փոփոխությունների փաթեթը, որի շնորհիվ հաջորդ գումարման խորհրդարանը ձևավորվելու է հիմնականում համամասնական ընտրակարգով։

Ընդունված փոփոխությունների համաձայն՝ Վրաստանի օրենսդիր մարմնի 150 անդամներից 120-ն այսուհետ ընտրվելու են կուսակցական ցուցակներով, ևս 30-ը՝ մեծամասնական ընտրակարգով։

Խորհրդարանի խոսնակ Արշիլ Թալաքվաձեն հայտարարել է՝ այդ որոշմամբ Վրաստանը ևս մեկ անգամ իր գործընկերներին և հանրությանը ցույց է տալիս, որ պատրաստ է զարգացնելու իր ժողովրդավարությունը։

XS
SM
MD
LG