Մատչելիության հղումներ

«Մարի Իզմիրլյան» մանկատանը կորոնավիրուսով բոլոր վարակվածներն առողջացել են


Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյան, արխիվ

«Մարի Իզմիրլյան» մանկատանը կորոնավիրուսով բոլոր վարակվածներն առողջացել են, հայտնել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

Ըստ նրա` այս պահի դրությամբ մանկատանն իրականացված բոլոր թեստերի պատասխանները բացասական են:

Հիշեցնենք, որ մայիսի 25-ին «Մարի Իզմիրլյան» մանկատանը հաստատվել էր 15 դեպք՝ 9 երեխա և 6 դայակ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG