Մատչելիության հղումներ

Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացության աննախադեպ ցուցանիշ է գրանցվել


Իրան - Պաշտպանիչ դիմակով կին Թեհրանի փողոցներից մեկում, 28-ը հունիսի, 2020թ.

Իրանում վերջին մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 162 մարդ: Այդ ցուցանիշն ամենաբարձրն է մեկ օրվա կտրվածքով երկրում համաճարակի բռնկումից ի վեր:

Այսպիսով, զոհերի ընդհանուր թիվը հասել է 10 հազար 670-ի, վերջին 24 ժամվա ընթացքում հաստատվել է ևս 2 հազար 536 նոր դեպք` վարակակիրների ընդհանուր թիվը հասցնելով 225 հազար 205-ի:

Իրանում ավելի քան մեկ շաբաթ է` մահացության օրական դեպքերն անցնում են 100-ից, ինչն ամենաբարձր ցուցանիշն է մարտյան ալիքը հաղթահարելուց հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG