Մատչելիության հղումներ

Reuters. Covid-19-ով վարակվածների թիվը աշխարհում հատել է 10 միլիոնի շեմը


Սերբիայում բուժաշխատողները պացիենտից արյուն են վերցնում կորոնավիրուսի թեստի համար, 26 հունիսի, 2020թ.

Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում հատել է 10 միլիոնի շեմը, հաղորդում է Reuters գործակալությունը։ Վարակակիրների թվով առաջատարները շարունակում են մնալ Միացյալ Նահանգները, Բրազիլիան և Ռուսաստանը։

Ընդհանուր առմամբ, ըստ Reuters-ի, կորոնավիրուսի դեպքերի 25-ական տոկոսը բաժին է ընկնում Հյուսիսային Ամերիկային, Եվրոպային և լատինաամերիկյան պետություններին։ «Ասիայում կենտրոնացած է վարակակիրների 11, իսկ Մերձավոր Արևելքում՝ շուրջ 9 տոկոսը», - հաշվարկել է գործակալությունը։

Նույն աղբյուրի համաձայն` կորոնավիրուսից մահացածների թիվը աշխարհում այսօր հասել է 497 հազարի։

XS
SM
MD
LG