Մատչելիության հղումներ

Խամենեի․ «Հարկավոր է քայլեր ձեռնարկել կորոնավիրուսի տնտեսական հետևանքները վերացնելու ուղղությամբ»


Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին, արխիվ
Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին, արխիվ

«Կորոնավիրուսի համաճարակը կարող է ծանր հարված հասցնել Իրանի տնտեսությանը», - այսօր Թեհրանում, երկրի դատական համակարգի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարությամբ է հանդես եկել Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին։

Նրա խոսքով՝ եթե կորոնավիրուսի տարածումը շարունակվի, դա կարող է լուրջ խնդիրներ ստեղծել նախևառաջ տնտեսական ոլորտում։ «Մենք պարտավոր ենք քայլեր ձեռնարկել կորոնավիրուսի հետևանքով ծագած տնտեսական խնդիրները հաղթահարելու ուղղությամբ», - հայտարարել է Խամենեին։

Վերջին շաբաթներին, տնտեսության վերագործարկմանը զուգահեռ, Իրանում կորոնավիրուսի դեպքերը կտրուկ կերպով ավելացել են։ Դրան զուգահեռ վերջին օրերին զգալիորեն նվազել է իրանական տարադրամի փոխարժեքը ամերիկյան դոլարի հանդեպ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG