Մատչելիության հղումներ

Իրանը սեփական արտադրության նոր անօդաչու թռչող սարք է ցուցադրել


 Անօդաչու թռչող սարք, արխիվ
Անօդաչու թռչող սարք, արխիվ

Իրանը այսօր հանրությանն է ներկայացրել սեփական արտադրության նոր հետախուզական անօդաչու թռչող սարքը։ Այս մասին հաղորդում է Թեհրանում գործող «Թասնիմ» լրատվական գործակալությունը։

«Միրաջ 1» կոչվող անօդաչու սարքը ի վիճակի է բարձրանալ մինչև 3650 մետր, զարգացնել մինչև 140 կիլոմետր ժամ արագություն ինչպես նաև անդադար օդում գտնվել ավելի քան 10 ժամ», - հայտարարում են իրանցի զինվորականները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG