Մատչելիության հղումներ

ԱԺ նախագահը հանդիպել է ՍԴ նախագահի պարտականությունները կատարող Աշոտ Խաչատրյանի հետ


Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահի պարտականությունները կատարող Աշոտ Խաչատրյանի հետ։ Այս մասին հայտնում է Ազգային ժողովի պաշտոնական կայքէջը:

Արարատ Միրզոյանը Աշոտ Խաչատրյանին տեղեկացրել է, որ հունիսի 26-ին ուժի մեջ մտած Սահմանադրության փոփոխություններով դադարել են Հրայր Թովմասյանի պաշտոնավարումը Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում, ինչպես նաև ՍԴ դատավորներ (անդամներ) Հրանտ Նազարյանի, Ֆելիքս Թոխյանի եւ Ալվինա Գյուլումյանի լիազորությունները։

Քանի որ Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունները մինչև ՍԴ նոր նախագահի ընտրությունները իրականացվում են ՍԴ դատավորներից տարիքով ավագ դատավորի կողմից, Արարատ Միրզոյանը շնորհավորել է նրան Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունների կատարումը ստանձնելու կապակցությամբ։

Աշոտ Խաչատրյանն էլ իր հերթին հավաստիացրել է, որ Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունները կատարելիս շարունակելու է ապահովել Սահմանադրության գերակայությունը, գործել անկախ և անաչառ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG