Մատչելիության հղումներ

Նիկոլա Սթերջեն․ «Գլազգոյի միջադեպը ահաբեկչություն չէր»


Ոստիկանությունը դանակահարության վայրում, Գլազգո, 26-ը հունիսի, 2020թ.
Ոստիկանությունը դանակահարության վայրում, Գլազգո, 26-ը հունիսի, 2020թ.

Շոտլանդիայի իշխանությունները պնդում են, որ նախօրեին Գլազգոյում տեղի ունեցած արյունալի միջադեպը, որի հետևանքով մեկ մարդ զոհվել էր, ևս վեցը, այդ թվում` մեկ ոստիկան, ծանր վնասվածքներ էին ստացել, ահաբեկչական գործողություն չէր։ Այդ մասին ուրբաթ ուշ երեկոյան հայտարարել է Շոտլանդիայի կառավարության ղեկավար Նիկոլա Սթերջենը։

Միջադեպը տեղի էր ունեցել Գլազգոյի կենտրոնում գտնվող հյուրանոցներից մեկում, որտեղ պահվում են Մեծ Բրիտանիայում ապաստան հայցող ներգաղթյալները։ Բրիտանական մամուլի տեղեկություններով` ներգաղթյալները բողոքել են հյուրանոցում առկա պայմանների դեմ, հետագայում, ծագած կոնֆլիկտի ընթացքում, ներկաներից մեկը դանակահարել է հյուրանոցի նախասրահում գտնվողներին։ Վրա հասած ոստիկանության աշխատակիցները հրազեն են կիրառել սպանելով հարձակման հեղինակին, որն ըստ բրիտանացի իրավապահների, միջադեպի միակ զոհն է։

Լոնդոնյան մի շարք պարբերականների տեղեկություններով` հարձակման հեղինակը ծնունդով Սուդանից էր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG