Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 662-ով, բուժվածներինը՝ 762-ով, գրանցվել է մահվան ևս 10 դեպք


Բուժաշխատողներ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում, հունիս, 2020թ.

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 662-ով՝ հասնելով 23 հազար 909-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 10 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր կենտրոնի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 762-ով և հասել 12 հազար 911-ի:

Ըստ նույն աղբյուրի՝ մինչ այժմ իրականացվել է 107 հազար 108 թեստ:

Մահացածների ընդհանուր թիվը հասավ 420-ի: Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հայտնում է. «Պացիենտները եղել են 70 (տղամարդ), 83 (կին), 64 (կին), 81 (տղամարդ), 72 (տղամարդ), 60 (տղամարդ), 97 (կին), 81 (տղամարդ), 89 (կին) և 60 (տղամարդ) տարեկան։ Բացի վերջինից, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով»:

Կորոնավիրուսով վարակված ևս 133 անձ, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, կորոնավիրուսային հիվանդությունից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 10 հազար 445 մարդ:

XS
SM
MD
LG