Մատչելիության հղումներ

Դատարանը ռուս ռեժիսոր Կիրիլ Սերեբրիննիկովին մեղավոր է ճանաչել 


Մոսկվայի Մեշյանսկի դատարանում ընթանում է Կիրիլ Սերեբրիննիկովի գործով դատավարությունը, 26-հունիսի, 2020թ.
Մոսկվայի Մեշյանսկի դատարանում ընթանում է Կիրիլ Սերեբրիննիկովի գործով դատավարությունը, 26-հունիսի, 2020թ.

Մոսկվայի Մեշյանսկի դատարանն այսօր ռեժիսոր Կիրիլ Սերեբրիննիկովին մեղավոր է ճանաչել և նրա համար երեք տարվա պայմանական ժամկետ նշանակել: Մեղադրող կողմը պահանջում էր ռեժիսորին դատապարտել 6 տարվա ազատազրկման:

Պայմանական պատիժ է նշանակվել նաև Ալեքսեյ Մալաբրոդսկու և Յուրի Իտինի համար: Սոֆա Ափելբաումի համար միայն տուգանք է նշանակվել:

Սերեբրիննիկովին բացի երեք տարվա պայմանական ժամկետից, պարտավորեցրել են նաև վճարել 800 հազար ռուբլի տուգանք: Մալաբրոդսկիին՝ 2 տարի պայմանական և տուգանք, Իտինին՝ 3 տարի պայմանական և տուգանք:

Ամբաստանյալներին պարտավորեցրել են նաև փոխհատուցել պետությունից դատարանի որոշմամբ գողացած 128,9 միլիոն ռուբլին: Սա մեծ գումար է՝ մոտ 2 միլիոն դոլար: Դատարանի մոտ հավաքված 100-ավոր մարդիկ ծափահարություններով են ողջունել դատարանի վճիռը՝ այն, որ Սերեբրիննիկովը և նրա թիմակիցները խուսափել են իրական ժամկետներից:

Մեղադրող կողմի պնդմամբ՝ Սերեբրիննիկովը, Մալաբրոդսկին, Իտինն խարդախություն են կատարել, այսինքն կազմակերպված խումբ են ստեղծել, և վստահությունը չարաշահելու միջոցով առանձնապես խոշոր չափով գումար են յուրացրել:

դատավորն այսօր հայտարարել է, որ մեղադրող կողմի բոլոր փաստարկներն ապացուցված են: Ռուսաստանի մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովան էլ ասել է, որ Սերեբրիննիկովը և մյուսները մեծ վնաս են հասցրել պետությանը: Մեղադրող կողմը համարում է՝ նա բյուջեից հսկայական գումարներ է ստացել տարբեր նախագծերի համար և այդ գումարը յուրացրել է: Սա է հիմնական մեղադրանքը:

Ռեժիսորը, սակայն, պնդում է, որ բյուջեից և ոչ միայն բյուջեից ստացած գումարն ամբողջությամբ օգտագործել են տարբեր, այդ թվում՝ թատերական ներկայացումների համար:

Կիրիլ Սերեբրիննիկովը համարվում է այսպես կոչված «մեդվեդևյան ժամանակաշրջանի» իշխանությունների կողմից սիրված մտավորականներից մեկը:

Դատավճիռն, ի դեմ, ռեժիսորին արգելում է ղեկավարել մշակությանի կառույց, հասկանալի չէ՝ կկարողանա՞ պահպանել Մոսկվայի ամենահայտնի թատրոններից մեկի՝ «Գոգլ» կենտրոնի գլխավոր ռեժիսորի պաշտոնը: Դատավորը որոշումը սկսել էր ընթերցել առավոտյան 11-ին:

7-րդ ստուդիայի գործը ամենասկանդալային գործերից է, ինչպես ընդդիմադիրներն են ասում, «պուտինյան Ռուսաստանում»: Մոսկվայի դումայի պատգամավոր Յուլյա Գալյամինան մասնավորապես ասում է, որ տարիներ անց պատմաբանները հենց այս գործով են նաև դատելու «պուտինյան ժամանակաշրջանի» մասին: Պատգամավորը նաև հավելել է, որ անշուշտ այս գործով դատավճիռը որոշվել է Կրեմլում:

Մի շարք դիտորդներ համարում են, որ հուլիսի 1-ին սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից առաջ Կրեմլը չի գնա կոշ դատական վճռի և այդպես էլ ստացվեց: Ավելին, այսօր, չնայած մարդաշատ հավաքի արգելքների, թատրոնների մոտ հավաքված մարդկանց բերման չեն ենթարկել:

Հետաքրքիր է, որ Սերեբրիննիկովը միշտ համարվել է անկախ արվեստի գործիչ, սակայն երբեք չի եղել Կրեմլի քաղաքական կոշտ ընդդիմախոսը: Գործը մեծ արձագանք է ստացել ռուսաստանցի և ոչ միայն ռուսաստանցի մտավորականների, թատերագետների, արվեստի գործիչների մոտ:

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը այսօր պատասխանել է լրագրողների հարցերին և ասել է, որ Կրեմլում գիտեմ, թե ինչ արձագանք է գտել այս գործը: Ռուսաստանցի մտավորականների շրջանում, սակայն, դատական գործընթացին չեն միջամտելու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG