Թուրքիայի խորհրդարանի՝ Ազգային մեծ ժողովի աշխատանքը կորոնավիրուսի պատճառով կդադարեցվի առնվազն մինչև հունիսի 30-ը:
Hurriyet Daily News պարբերականի փոխանցմամբ, այս շաբաթասկզբից Թուրքիայի խորհրդարանում կորոնավիրուսով վարակվել է առնվազն 19 պատգամավոր:
Խորհրդարանում ստեղծվել է օպերատիվ շտաբ, նիստերի դահլիճներում, ռեստորաններում, միջանցքներում և գրասենյակներում ախտահանման աշխատանքներ են իրականացվում:
Կորոնավիրուսի առաջին դեպքը Թուրքիայում արձանագրվել է մարտի 10-ին մի քաղաքացու մոտ, ով Եվրոպայից է վերադարձել:
Ընդհանուր հաշվով Թուրքիայում վարակվել է ավելի քան 186 հազար մարդ, մահացել է 4 հազար 927 հիվանդ, ապաքինվել է մոտ 159 հազար մարդ: