Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ում ախտահարվածների թիվը մոտենում է 2,5 միլիոնին


Բրուքլինի հիվանդանոցը սպասարկում է կորոնավիրուսով հիվանդներին, Նյու Յորք, արխիվ:
Բրուքլինի հիվանդանոցը սպասարկում է կորոնավիրուսով հիվանդներին, Նյու Յորք, արխիվ:

Միացյալ Նահանգներում կորոնավիրուսի ախտահարումների թիվը մոտենում 2,5 միլիոնին: Առնվազն 30 նահանգներում արձանագրվել է վարակի աճ, ինչը կապվում է սահմանափակումները թուլացնելու հետ:

Առավել մեծ թափով են նոր դեպքեր գրանցվում երեք ամենաբնակեցված նահանգներում՝ Տեխասում, Կալիֆորնիայում և Ֆլորիդայում:

Տեխասի նահանգապետը կարգադրել է միառժամանակ դադարեցնել սահմանափակումների թուլացումը:

Ամերիկայի ալերգիայի և վարակիչ հիվանդությունների ինստիտուտի ղեկավար, առաջատար համաճարակաբան և կորոնավիրուսի դեմ պայքարի Սպիտակ տան թիմի անդամ դոկտոր Էնթոնի ֆաուչին ասել է, որ Ֆլորիդայում և Տեխասում առաջիկա երկու շաբաթը կլինեն չափազանց կարևոր վարակի նոր բռնկումը զսպելու համար:

ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացել է ավելի քան 126 հազար մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG