Մատչելիության հղումներ

ԱՄՆ կոնգրեսականները ոստիկանության բարեփոխման նախագիծն ուղարկել են Սենատ


Բողոքի ցույց ռասայական խտրականոության դեմ, Մինեապոլիս, 23 հունիսի, 2020թ.
Բողոքի ցույց ռասայական խտրականոության դեմ, Մինեապոլիս, 23 հունիսի, 2020թ.

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների տունը 236 կողմ, 181 դեմ քվեների հարաբերակցությամբ ընդունել և Սենատ է ուղարկել ոստիկանության արմատական բարեփոխման օրինագիծը, որը դեմոկրատներն են կազմել:

Ոստիկանության համակարգն անհապաղ բարեփոխելու հարցը հրատապ է դարձել Ամերիկայում բերման ենթարկվող սևամորթների նկատմամբ սպիտակամորթ ոստիկանների դաժան վերաբերմունքի ու, մասնավորապես, Մինեապոլիսում մայիսի 25-ին Ջորջ Ֆլոյդի մահվան կապակցությամբ:

Ենթադրվում է, որ Սենատը, որտեղ մեծամասնություն ունեն հանրապետականները, դեմոկրատների կազմած օրինագիծը չի ընդունի:

Ֆլոյդի սպանությունից հետո Ամերիկայում և այլ երկրներում տեղի են ունեցել բողոքի ցույցեր «Սևամորթների կյանքն արժեք ունի» կարգախոսով: Ցույցերի հետ մեկտեղ տեղի են ունեցել նաև զանգվածային անկարգություններ, հրկիզումներ և թալան:

Սոցիոլոգիական հարցումները վկայում են, որ ամերիկացիների մեծ մասն աջակցում է ոստիկանությունը բարեփոխելու գաղափարին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG