Փարիզում վերաբացվել է քաղաքի գլխավոր տեսարժան վայրերից մեկը` Էյֆելյան աշտարակը: Կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով այն երեք ամիս այցելուներ չէր ընդունում:
Այնուամենայնիվ, հյուրերը, ովքեր ցանկանում են վերևից տեսնել Փարիզը, ստիպված կլինեն պատրաստվել լուրջ ֆիզիկական ծանրաբեռնվածության: Աշտարակի վերելակները փակ կմնան մինչև հուլիսի 1-ը, բարձրանալ կարելի է միայն աստիճաններով: