Մատչելիության հղումներ

New York Times․ «Բայդենի վարկանիշը շարունակում է աճել»


Ամերիկյան մի շարք նահանգներում, որտեղ Դոնալդ Թրամփը հաղթել էր 2016 թվականի ընտրությունների ընթացքում, այժմ առաջատարը դեմոկրատ թեկնածու, նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենն է։ Դա են վկայում New York Times պարբերականի և Նյու Յորքի Սիենայի քոլեջի սոցիոլոգների համատեղ հարցման արդյունքները։

Այսօր հրապարակված հետազոտության համաձայն` Ջոզեֆ Բայդենն աջակիցների թվով առաջ է անցել գործող նախագահից միանգամից վեց առանցքային նահանգներում՝ Ֆլորիդայում, Արիզոնայում, Միչիգանում, Փենսիլվանիայում, Հյուսիսային Կարոլինայում և Վիսքոնսինում։ New York Times-ի տվյալներով` այս նահանգներում Բայդենը Թրամփից առաջ է անցել միջինը 9 տոկոսով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG