Մատչելիության հղումներ

Անկարան կոչ է անում ԵՄ-ին ավելի ակտիվորեն պայքարել ահաբեկչության դեմ


Թուրքիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Համի Աքսոյ, արխիվ

Թուրքիան կոչ է անում Եվրամիության (ԵՄ) անդամ պետություններին ակտիվ պայքար ծավալել իրենց տարածքում գործող ահաբեկչական կառույցների դեմ։ Այսօր այս մասին Անկարայում հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Համի Աքսոյը՝ մեկնաբանելով ԵՄ միասնական իրավապահ կառույցի՝ Europl-ի օրերս հրապարակած զեկույցը։

Դրա համաձայն` Քրդական բանվորական կուսակցության (PKK) և ձախակողմյան «Ժողովրդի ազատագրման հեղափոխական կուսակցություն-ճակատ» (DHKP-C) կոչվող թուրքական ձախակողմյան խմբավորման աջակիցները շարունակում են իրենց գործունեությունը ԵՄ մի շարք պետություններում չնայած այն հանգամանքին, որ այս երկու կազմակերպություններն էլ ընդգրկված են ահաբեկչական համարվող կառույցների ԵՄ ցանկում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG