Առնվազն երեք մարդ է զոհվել Արևմտյան Ուկրաինայում սկզիբ առած լայնածավալ ջրհեղեղների հետևանքով։ Տեղական աղբյուրների փոխանցմամբ` տարերային աղետը լուրջ վնասներ է պատճառել երկրի արևմուտքում գտնվող միանգամից չորս մարզերում։
Reuters-ի տեղեկություններով` աղետի գոտում շուրջ 5 հազար բնակելի կառույց և ավելի քան 180 գյուղ կա։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների նախարարությունը ջրհեղեղների գոտուց ավելի քան 800 մարդ է տարհանել։
Վերջին տարիներին Ուկրաինայի արևմուտքում ջրհեղեղների թվի զգալի աճ է նկատվում, ինչն, ըստ բնապահպանների, տարածաշրջանում նկատվող անխնա անտառահատումների հետևանք է։