Մատչելիության հղումներ

Լուկաշենկո․ «Օտար ուժերը փորձում են ազդել առաջիկա նախագահական ընտրությունների վրա»


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո, արխիվ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պնդում է, որ օտար ուժերը փորձում են ազդել օգոստոսին կայանալիք նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքի վրա։ Այս մասին նա հայտարարել է այսօր Մինսկում կայացած խորհրդակցության ժամանակ։

Լուկաշենկոյի խոսքով՝ հիմնական շեշտը դրվում է իր և իր ընտանիքի մասին կեղծ լուրեր տարածելու վրա։

«Սարսափելի ֆեյքեր են տարածվում, կեղծ փաստաթղթեր են հրապարակում, թե իբր իմ որդին շվեյցարական բանկում 840 միլիոն դոլար ունի։ Այս բոլոր կեղծ լուրեր տարածողների հետևում կանգնած տիկնիկավարները կամ Լեհաստանում են, կամ էլ Ռուսաստանում», - հայտարարել է Բելառուսի նախագահը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG