Մատչելիության հղումներ

ԱՄՆ և Լեհաստանի նախագահները Վաշինգտոնում քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարը


Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում համատեղ ասուլիսի ժամանակ, 24 հունիսի, 2020թ.
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում համատեղ ասուլիսի ժամանակ, 24 հունիսի, 2020թ.

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան դարձավ օտարերկրյա առաջին ղեկավարը, որ կորոնավիրուսի համաճարակի մեկնարկից ի վեր պաշտոնական այցով ժամանեց Վաշինգտոն։ Լեհաստանի և Միացյալ Նահանգների նախագահների բանակցությունները կայացան չորեքշաթբի երեկոյան Սպիտակ Տանը։

«Այսօրվա մեր հանդիպման ընթացքում մենք մեկ անգամ ևս վերահաստատեցինք այն կենսական նշանակությունը, որ ունի մեր երկու պետությունների դաշինքը։ Նախորդ տարի մենք անվտանգության ոլորտում համագործակցությանը նվիրված երկու համատեղ հռչակագիր ենք ստրագրել։ Մենք ակնկալում ենք նաև, որ առաջիկայում Լեհաստանի և Միացյալ Նահանգների միջև պաշտպանական ոլորտում համագործակցության պայմանագիր կստորագրվի», - հայտարարում էր Դոնալդ Թրամփը։

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի խոսքով` Վաշինգտոնի և Վարշավայի հարաբերությունները նոր փուլ են մուտք գործում։ Ըստ Դուդայի` դրա ամենավառ վկայությունը կարող է դառնալ Լեհաստանի տարածքում տեղակայված ամերիկյան զորախմբի թվաքանակի ավելացումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG