Մատչելիության հղումներ

Երեկ հանդիպել են ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի և «Հայրենիք»-ի ղեկավարները


ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյան, հունիս, 2020թ.
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյան, հունիս, 2020թ.

Երեկ տեղի է ունեցել «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ), «Հայրենիք» կուսակցությունների նախագահների և ՀՅ Դաշնակցություն (ՀՅԴ) կուսակցության Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցչի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակը, «սահմանադրական կարգի վերականգնման ուղիները», հաղորդում է ՀՅԴ հանրային կապերի գրասենյակը:

«Պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել երեք կուսակցությունների ներկայացուցիչներից բաղկացած աշխատանքային խումբ, որը, լայն համախմբում ապահովելու նպատակով, կմշակի համատեղ գործողությունների ծրագիր և ճանապարհային քարտեզ, կհամադրի ձեռնարկվող քայլերը», - փոխանցում է նույն աղբյուրը՝ խոստանալով հանրությանը պարբերաբար տեղեկատվություն տրամադրել համատեղ աշխատանքային խմբի ընդունած որոշումների վերաբերյալ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG