Մատչելիության հղումներ

Եգիպտոսը պատրաստ է հուլիսի 1-ից զբոսաշրջիկների ընդունել


Զբոսաշրջիկները Շարմ էլ շեյխում, արխիվ
Զբոսաշրջիկները Շարմ էլ շեյխում, արխիվ

Եգիպտոսը պատրաստ է հուլիսի 1-ից կրկին զբոսաշրջիկների ընդունել, հայտարարել է ոլորտը համակարգող նախարար Խալեդ ալ Անանը, ով երեք օր է՝ ստուգայցերով շրջում է հանգստավայրերում։

«Տեսարանը հրաշալի է, եղանակը՝ առողջարար, ծովը, ավազը, սարերն ու անապատը՝ ամեն բան բացօթյա։ Մենք ստուգում ենք իրավիճակը տուրիստական բոլոր վայրերում՝ օդանավակայանից ու ինքնաթիռից մինչև լողափ ու հիվանդանոց, համոզվելու, որ ամեն ինչ համապատասխանում է կանոններին», - ասել է նա։

Ակնկալվում է, որ հուլիսի 1-ից կվերականգնվեն միջազգային չվերթները դեպի Հուրգադա և Շարմ էլ շեյխ։ Վարակի հնարավոր տարածումը կանխելու համար հանգստավայրերում առանձնացվել ու կահավորվել են հատուկ՝ մեկուսացման սենյակներ, հյուրանոցներում բացվել են բուժկետեր, օդակայանում տեղադրվել՝ սարքավորումներ, որոնք կախտահանեն ճամպուկները։

Կառավարությունը նաև հատուկ պահանջ է սահմանել այն երկրների համար, որտեղ վարակի տարածման տեմպը դեռ չի նվազել. դրանց քաղաքացիները պարտավոր են կորոնավիրուսի թեստ հանձնել և ձեռքին ունենալ բացասական պատասխանն ամրագրող փաստաթուղթը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG